Կարևոր իրադարձություններ

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է և ընթանալու է. Ռուստամ Բադասյան

31 Օգոստոս, 2020 16:43
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է և ընթանալու է. Ռուստամ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից տեսանյութ տեղադրել. 

Ակնհայտ է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ:

Հարուցված վերջին քրեական գործերին բոլորդ ծանոթ եք, բոլորդ տեսնում եք դրանցում Քրեակատարողական ծառայության ներդրումը։ Բնականաբար, որոշ դեպքերում այդ գործերի շրջանակում ՔԿՀ-ների խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրության արժանանալ: Այդ դիմադրությունը հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա, և խոշտանգման մասին խոսելը ավելորդ է:

Տարիներ շարունակ ՔԿՀ-ներում տեղի ունեցող խոշտանգման դեպքերը կապված են եղել քրեական ենթամշակույթի, քրեական ենթամշակույթի ազդեցության, այդ թվում՝ ՔԿԾ-ի վրա ազդեցության հետ: Հիմա մենք զբաղված ենք այդ հետևանքը ծնող պատճառների վերացմամբ։

‼️Եթե վստահելու ենք ոչ թե Արդարադատության նախարարության կամ Քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որոնց՝ խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ սխալ մոտեցում է։

‼️Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է և ընթանալու է:

 

Լրահոս

Դիտել ավելին