Կարևոր իրադարձություններ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև Մարտունու ԲԿ-ի՝ կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող բաժանմունքը․ ԱՆ խոսնակ

31 Օգոստոս, 2020 14:00
Հեղինակ՝ Ալինա Նիկողոսյան
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև Մարտունու ԲԿ-ի՝ կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող բաժանմունքը․ ԱՆ խոսնակ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը:

Ընդհանուր առմամբ 67 պացիենտ երեք հաստատությունից տեղափոխվում է Երևան, որտեղ էլ կշարունակեն իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բուժման ավարտից հետո վերջիններիս տեղափոխումը իրականացնելու է առողջապահության նախարարությունը:

Հավելեմ նաև, որ Մարտունու բժշկական կենտրոնի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի մի հատվածն անհրաժեշտության դեպքում կծառայեն որպես տրիաժ կենտրոն (ընդունման, ախտորոշման և տեղափոխման):

Այս պահին մարզային բժշկական կենտրոններից բաժանմունք ունի միայն Կապանի բժշկական կենտրոնը»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին