Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

«Հիշում եմ մի դրվագ, երբ գրեթե ամբողջ գիշեր քննարկեցինք, եւ ի վերջո որոշում ընդունեցինք». Ա. Բաբլոյանը շնորհավորել է բժիշկ Հրայր Հովակիմյանին

31 Օգոստոս, 2020 13:27
«Հիշում եմ մի դրվագ, երբ գրեթե ամբողջ գիշեր քննարկեցինք, եւ ի վերջո որոշում ընդունեցինք». Ա. Բաբլոյանը շնորհավորել է բժիշկ Հրայր Հովակիմյանին

«Արաբկիր» բժշկական համալիրի ղեկավար Արա Բաբլոյանը շնորհավորել է բժիշկ Հրայր Հովակիմյանին:

Սիրելի Հրայր,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բարձրագույն` Ազգային հերոսի կոչման արժանանալու համար: Այն քո նվիրյալ աշխատանքի արժանի գնահատականն է:

Հպարտ եմ, որ տարիներ առաջ մասնակցել եմ քեզ հետ այն գործընթացին, որը տվել է իր անգնահատելի արդյունքները: Հիշում եմ մի դրվագ, երբ գրեթե ամբողջ գիշեր քննարկեցինք, եւ ի վերջո որոշում ընդունեցինք, բայց ես ասացի. «Երկիրն աղքատ է, փող չունի, բայց կարող եմ քեզ երաշխավորել միայն «կանաչ ճանապարհ»»: Տարիներ անց, դու, եթե չեմ սխալվում, այսպես արտահայտվեցիր. «Նախարարն ասաց` փող չունեմ, բայց ունեմ «կանաչ ճանապարհ» ձեզ համար, փաստորեն «կանաչ ճանապարհն» ավելի արժեքավոր դուրս եկավ, քան փողը»:

Ուզում եմ ասել, սիրելի բարեկամ, որ շատերին ենք տվել «կանաչ ճանապարհ», բայց բոլորը չեն, որ կարողացել են անցնել այդ ճանապարհով, ստեղծել այն, ինչ ստեղծեցիր դու, որովհետեւ ամենաանհնար թվացող ծրագրերն անգամ հնարավոր են դառնում միայն ու միայն անվերապահ նվիրումի շնորհիվ:

Շնորհակալ եմ քո նվիրումի համար եւ կրկին շնորհավորում եմ:
Առողջ եւ երջանիկ եղիր:

Հարգանքով`

Արա Բաբլոյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին