Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետն այսօրվանից մինչև սեպտեմբերի 4-ը կլինի արձակուրդում

31 Օգոստոս, 2020 11:35
ՀՀ վարչապետն այսօրվանից մինչև սեպտեմբերի 4-ը կլինի արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի  4-ը կլինի արձակուրդում:

Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի  4-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին