Կարևոր իրադարձություններ

Վթար Շորժա գյուղի կայարանի մոտ

31 Օգոստոս, 2020 10:17
Վթար Շորժա գյուղի կայարանի մոտ

Օգոստոսի 30-ին, ժամը 18:27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի կայարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Օգնության է հասել տեղում հերթապահություն իրականացնող ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքերի իրականացման կենտրոնի փրկարարկան ջոկատը։

Պարզվել է, որ Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարի 51-րդ կմ-ին «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆայել Գ․, ծնված 1998 թ․) բախվել է ճամփեզրին կայանված «BMW 535i» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Պետրոս Կ․, ծնված 1988 թ․):

Փրկարարները «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Անահիտ Մ․-ին (ծնված 1999 թ․) և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Ճամբարակի ԲԿ, իսկ վարորդը հոսպիտալացվել է շտապօգնության ավտոմեքենայով, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 

 

Լրահոս

Դիտել ավելին