Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Շիրակի փողոցում գտնվող արտադրամասում

30 Օգոստոս, 2020 21:34
Հրդեհ է բռնկվել Շիրակի փողոցում գտնվող արտադրամասում

Օգոստոսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։43-ին, մարվել՝ 18։55-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին