Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են հանդիպել

30 Օգոստոս, 2020 16:54
Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են հանդիպել

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն պայմնավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպել Մոսկվայում:

Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դեռ հստակ ամսաթիվ որոշված չէ հանդիպման համար:

Նախագահները հեռախոսով քննարկել են Բելառուսում տիրող ընդհանուր իրավիճակը: Բացի այդ, Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առթիվ:

 

Լրահոս

Դիտել ավելին