Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. ոստիկանությունը պարզում է էլեկտրասյանը բախված Mercedes-ի վարորդի ինքնությունը

29 Օգոստոս, 2020 22:15
Ավտովթար Երևանում. ոստիկանությունը պարզում է էլեկտրասյանը բախված Mercedes-ի վարորդի ինքնությունը

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին