Կարևոր իրադարձություններ

«Ալաբինո» զորավարժարանում անցկացվել է համերգ ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի մասնակցությամբ (լուսանկարներ)

29 Օգոստոս, 2020 21:28
«Ալաբինո» զորավարժարանում անցկացվել է համերգ ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի մասնակցությամբ (լուսանկարներ)

Օգոստոսի 29-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի մարզական ավանում հայատարարվել է Հայաստանի օր, որի շրջանակում  «Բարեկամության տանն» անցկացվել է համերգ ՀՀ ՊՆ երգի և պարի համույթի և ՌԴ-ում գործող «Նժդեհ» ազգային պարի անսամբլի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Բանակային միջազգային խաղերի մասնակիցներն ու հյուրերն ունկնդրել են հայկական մեղեդիներ, ոգևորությամբ ողջունել հայկական ռազմապարերն ու զինվորական երգերը:

«Բարեկամության տանը» հայկական տաղավարը կգործի մինչև խաղերի ավարտը: Տաղավարի ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանի պատմությունն ու մշակույթը:

 

Լրահոս

Դիտել ավելին