Կարևոր իրադարձություններ

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» ընկերության մեկ մասնաճյուղի գործունեությունը

29 Օգոստոս, 2020 21:13
Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» ընկերության մեկ մասնաճյուղի գործունեությունը

Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Բյութի ստուդիո» գեղեցկության սրահի գործունեությունը։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները:

 

Լրահոս

Դիտել ավելին