Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում 36-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 120 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում

29 Օգոստոս, 2020 20:28
Սյունիքի մարզում 36-ամյա վարորդը Mercedes-ով մոտ 120 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում

Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արծվանիկ գյուղի բնակիչ, 36-ամյա Նվեր Հովհաննիսյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արծվանիկ-Կապան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 120 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ըստ աղբյուրի նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին