Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 25 միլիոնից

29 Օգոստոս, 2020 20:12
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 25 միլիոնից

Ամբողջ աշխարհում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի քան 25,015,525 է, մահացել է՝ 843,118-ը, ապաքինվել է՝ 17,382,544:Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։

Մահացության ցուցանիշով առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ կորոնավիրուսին զոհ է գնացել 186,289 մարդ, վարակվել՝ 6,110,336-ը:

Հակառեկորդակիրների եռյակում են նաև Բրազիլիան (3,812,605 վարակված, 119,594 մահ) և Հնդկաստանը (3,513,902 վարակված, 63,280 մահ)։ 

 

Լրահոս

Դիտել ավելին