Կարևոր իրադարձություններ

Հարավային Օսիայի նախագահը պաշտոնանկ է արել կառավարությանը

29 Օգոստոս, 2020 19:55
Հարավային Օսիայի նախագահը պաշտոնանկ է արել կառավարությանը

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը պաշտոնանկ է արել ամբողջ կառավարությանը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է երկրի ղեկավարի պաշտոնական էջում։

Կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Գենադի Բեկոևը։

Նշենք, որ երեկ Ցխինվալիի գլխավոր հրապարակում տեղի է  ունեցել ցույց, որի մասնակիցները պահանջել են հետաքննել Ինալա Ջաբիևի մահվան հանգամանքները, ինչպես նաև պահանջել են Հանրապետության ներքին գործերի նախարարի և երկրի  կառավարության հրաժարականը։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին