Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,16
    6,41

Կարևոր իրադարձություններ

Տեսչական մարմինների ստուգումներ․ կայացվել է 5․182 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

29 Օգոստոս, 2020 19:26
Տեսչական մարմինների ստուգումներ․ կայացվել է 5․182 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 28-ի դրությամբ կայացվել է 5․182 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 74․366 ստուգում, որից միայն 596-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին