Կարևոր իրադարձություններ

«Թել-Սել» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

29 Օգոստոս, 2020 19:13
«Թել-Սել» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Օգոստոսի 29-ին, ժամը 13։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում գտնվող «Թել-Սել» ՓԲԸ-ի գրասենյակում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարար ծառայության և ոստիկանության կինոլոգիական խմբերն իրականացրել են տեղազննում․ արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին