Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    567,5
    579,5

  • RUB

    6,2
    6,45

Կարևոր իրադարձություններ

«Մայր Հայաստան» թանգարանում անցկացվել է «Էրուդիտ» մրցաձևը (լուսանկարներ)

29 Օգոստոս, 2020 17:38
«Մայր Հայաստան» թանգարանում անցկացվել է «Էրուդիտ» մրցաձևը (լուսանկարներ)

Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը: Մասնակիցները մրցում են ոչ միայն ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 28-ին կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Յուրաքանչյուր թեստում եղել է 12 հարց, որից երեքը միմյանց տվել են մրցող թիմերը: Հարցերն առավելապես եղել են Հայրենական մեծ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ:

Այստեղ նույնպես լուրջ մրցակցություն է ծավալվել: Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հունաստանն է: Հայկական թիմն այս մրցաձևում երրորդն է:

Մրցաձևի ավարտին թիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին