Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում Hayasa մակնիշի մոտոցիկլը բախվել է ջրամբարի պատնեշին ու կողաշրջվել․ կա վիրավոր

29 Օգոստոս, 2020 16:18
Կոտայքի մարզում Hayasa մակնիշի մոտոցիկլը բախվել է ջրամբարի պատնեշին ու կողաշրջվել․ կա վիրավոր

Երեկ, օգոստոսի 28-ին, մոտոցիկլավարի վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 17։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Սևակ Անդրեասյանը իր վարած Hayasa մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև` ջրամբարի պատնեշին և կողաշրջվել։

Մոտոցիկլավար Սևակ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին