Կարևոր իրադարձություններ

Ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է երդման արարողություն (լուսանկարներ)

29 Օգոստոս, 2020 15:50
Ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է երդման արարողություն (լուսանկարներ)

Օգոստոսի 29-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Համալսարանի մարտական դրոշի ներքո առաջին կուրսի կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անթերի կատարել ծառայողական պարտականությունները ու սովորել բարձր առաջադիմությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

 

Համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը շնորհավորել է կուրսանտներին ավիացիոն համալսարան ընդունվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ուսումնառություն և համոզմունք հայտնել, որ նրանք կդառնան բանիմաց, գրագետ ու պատվով իրենց խնդիրը կատարող սպաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին