Կարևոր իրադարձություններ

«Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի» տեղադրմանը դրական եզրակացություն տվեցինք․ Գրիգոր Երիցյան (լուսանկար)

29 Օգոստոս, 2020 13:39
Հեղինակ՝ Գրիգոր Երիցյան
«Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի» տեղադրմանը դրական եզրակացություն տվեցինք․ Գրիգոր Երիցյան (լուսանկար)

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրելով․

«Քիչ առաջ Երևանի ավագանու Մշակույթի հանձնաժողովի անդամներս դրական եզրակացություն տվեցինք «Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի» տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։

Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:

Քանդակը մի կողմից՝ զորեղ, ծավալուն և լուսավոր ուժի, մյուս կողմից մութ, ավելի բիրտ ուժի հակադրության մասին է»:

На изображении может находиться: на улице

 

Լրահոս

Դիտել ավելին