Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին. քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր

29 Օգոստոս, 2020 12:38
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին. քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, քննարկվել են բանակաշինությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարևորվել է պաշտպանության ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման կարեւոր նախապայմաններից մեկը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին