Կարևոր իրադարձություններ

Ռայնիսի փողոցի շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը մահացել է

29 Օգոստոս, 2020 11:25
Ռայնիսի փողոցի շենքի փլուզումից հետո հիվանդանոց տեղափոխված 41-ամյա բնակիչը մահացել է

Քիչ առաջ Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է օգոստոսի 1-ին Երեւանի Ռայնիսի փողոցի 1-ին շենքի փլուզման հետևանքով հոսպիտալացված 41-ամյա Էդգար Մ-ն։ Այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. ժամը 07։20-ի սահմաններում, դեռեւս անհայտ հանգամանքներում, խոշոր փլուզում է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեի քառահարկ շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից եւ հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։ Ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։

 

Լրահոս

Դիտել ավելին