Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը կգնա Արցախ․ հանդիպումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ»

29 Օգոստոս, 2020 09:09
Նիկոլ Փաշինյանը կգնա Արցախ․ հանդիպումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում պաշտոնական այցով Արցախ մեկնել: Ըստ մեր տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի հանդիպում ունենալ Արցախի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ:

 Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջին անգամ Արցախում պաշտոնական այցով եղել է մայիսի 21-ին: Վարչապետը տիկնոջ հետ Ստեփանակերտ էր մեկնել մասնակցելու Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այդ ժամանակահատվածում կորոնավիրուսի հետ կապված այցը շատ կարճ է եղել, ու քիչ պաշտոնյաներ են վարչապետի հետ Արցախ մեկնել, իսկ այժմ Փաշինյանը նպատակ ունի մի քանի օրով Արցախում լինել: Նշենք, որ սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության օրն է, սպասվում են բազմաթիվ միջոցառումներ, ինչպես նաեւ տեղի կունենա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսը: ՀՀ վարչապետն ու պաշտոնյաները Արցախ կմեկնեն՝ մասնակցելու անկախության օրվան նվիրված միջոցառումներին: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք իրական են տեղեկությունները: «Եթե նման այց նախատեսվի, ես կտեղեկացնեմ, ինչպես հարկն է»,-եզրափակեց մամլո խոսնակը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին