Կարևոր իրադարձություններ

Կարանտինային ռեժիմ՝ արտակարգ դրության ռեժիմի փոխարեն. «Ժամանակ»

29 Օգոստոս, 2020 08:35
Կարանտինային ռեժիմ՝ արտակարգ դրության ռեժիմի փոխարեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հիմնավորվում է այն իրողությամբ, որ չնայած կորոնավիրուսով վարակվողների թիվը նվազում է, և անիմաստ է դառնում արտակարգ դրության ռեժիմի պահպանումը, բայց միևնույն ժամանակ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա:

Օրենքի փոփոխությունների արդյունքում արտակարգ դրության ռեժիմը կփոխարինվի կարանտինային ռեժիմով, որը նախորդից գրեթե ոչնչով չի տարբերվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին