Կարևոր իրադարձություններ

Թվերի աճ․ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չունի. «Ժողովուրդ»

29 Օգոստոս, 2020 08:10
Թվերի աճ․ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ արեց, որի շրջանակներում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան` խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու համար: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չունի, եւ, նախորդ տարվա համեմատ, այս տարի ունենք թվերի աճ:

 «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն է արել՝ պարզելու համար, թե ինչ պատկեր ունենք թավշյա հեղափոխությունից հետո: Այսպիսով, 2019 թվականի 6 ամիսների ընթացքում հետաքննական եւ նախաքննական մարմիների կողմից մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 777 դիմում, որից 86-ը մերժվել է, իսկ 688-ը` բավարարվել: Իսկ, ահա, 2020 թվականի 6 ամիսների ընթացքում նման դիմումների թիվը 953-ն է, եղել, որից 150-ը մերժվել է, եւ բավարարվել է 793-ը: Ասել է թե՝ նախորդ տարվա 6 ամիսների համեմատ՝ ունենք աճ: Իսկ, ահա, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2502 միջնորդություն, որից առաջին ատյանի դատարանը մերժել է 172-ը եւ բավարարել է 2293-ը: Իսկ 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ներկայացվել է նման 3001 դիմում, որից մերժվել է 198-ը, բավարարվել՝ 2751-ը»:

մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին