Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի համար տարվա երկրորդ կիսամյակում մինչև 13․1% տնտեսական անկում է կանխատեսվում

28 Օգոստոս, 2020 23:21
Թուրքիայի  համար տարվա երկրորդ կիսամյակում մինչև 13․1% տնտեսական անկում է կանխատեսվում

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության կողմից 14 ընկերության մասնակցությամբ կատարված հետազոտության արդյունքներով՝ այս տարվա երկրորդ կիսամյակում Թուրքիայի համար միջինը 11,8 տոկոս, իսկ 2020թ․ ընդհանուր առմամբ միջինը 1․9 տոկոս տնտեսական անկում է սպասվում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Կանխատեսումների համաձայն կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով Թուրքիայի համար տարվա երկրորդ կիսամյակում կանխատեսվում է 7․1-13․1 տոկոս տնտեսության անկման ցուցանիշ։

Նշվում է, որ Թուրքիայի տնտեսությունը 2020թ․ առաջին կիսամյակում 4․5 տոկոսով աճ է գրանցել։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին