Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները ավելի քան լարված են․ ԵՄ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներով

28 Օգոստոս, 2020 22:09
Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները ավելի քան լարված են․ ԵՄ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներով

Եվրամիության անդամ երկրները պետք է անեն հնարավոր ամեն ինչ Հունաստանին սատարելու համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով Միջերկրածովում Աթենքի և Անկարայի միջև տարածքային վեճի մասին հարցին, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Մերկելը հավելել է, որ հակամարտության սրացումից կարելի է խուսափել միայն երկու կողմերի հետ երկխոսության միջոցով՝ ընդգծելով, որ մշտապես կապի մեջ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

«Ես հավատում եմ, որ մենք բոլորս՝ որպես Եվրոպական միության անդամ պետություններ, անշուշտ, պետք է շատ լուրջ վերաբերվենք Հունաստանի իրավունքներին և մտահոգություններին և աջակցենք նրանց իրավունքների պաշտպանությանը: Այնուամենայնիվ, ես մշտապես կողմնակից եմ, որ իրավիճակն ավելի ու ավելի շատ չբարդանա: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք շարունակենք խոսել երկու կողմերի հետ: Տնտեսական գոտիների բաշխման հետ կապված վեճերը կարող են լուծվել միայն միասնաբար»,- ասել է Մերկելը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի և Թուրքիայի անհամաձայնությունը կապված է Արևելյան Միջերկրածովում տեղակայված էներգետիկ պաշարների պատկանելիության հարցի հետ: Իրավիճակը սրվել էր այս ամիս այն բանից հետո, երբ Անկարան վիճարկվող տարածք է ուղարկել Օրուք Ռեյս սեյսմիկ հետազոտության նավը:

Անցած տարի Թուրքիան ծովային տարածքների վերաբերյալ համաձայնագիր է կնքել Լիբիայի հետ, որը Հունաստանի կողմից որակվել է ապօրինի: Անկարան շարունակում է իրականացնել վիճելի տարածքներում սեյսմիկ զննման աշխատանքեր հատուկ նավերի միջոցով՝ տեղեկացնելով նաև, որ այս տարածաշրջանում պատրաստվում է անցկացնել նոր զորավարժություններ:

«Եվրամիության և Թուրքիայի միջև հարաբերությունները ավելի քան լարված են արևելյան Միջերկրական ծովում ընթացող զարգացումների պատճառով: Մենք միավորված ենք Հունաստանին և Կիպրոսին աջակցելու հարցում: Խնդրի դիվանագիտական կարգավորումը՝ որպես անմիջական բանակցությունների մաս, շարունակում է մնալ մեր ամենաառաջնային նպատակը»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

Եվրամիությունը սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ դիվանագիտական կարգավորման գործընթացի տապալման պարագայում: Այս հարցը կարող է քննարկվել հաջորդ ամիս՝ ԵՄ ղեկավարների հանդիպման ժամանակ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին