Կարևոր իրադարձություններ

Առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 36-ամյա տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)

28 Օգոստոս, 2020 21:24
Առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 36-ամյա տղամարդը հայտնաբերվել է (տեսանյութ)

Օգոստոսի 27-ին քրեական ոստիկանություն գլխավոր վարչության, Արմավիրի և Տավուշի մարզային վարչությունների և Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Դիլիջանում հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել Էջմիածին քաղաքի 36-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նա 2016 թվականից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

Լրահոս

Դիտել ավելին