Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ (լուսանկարներ)

28 Օգոստոս, 2020 20:46
4-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ (լուսանկարներ)

Օգոստոսի 25-ից 27-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի ստորաբաժանումների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հավաքների անցկացման նպատակն էր մասնակիցների հրամանատարական կարողությունների ու մեթոդական պատրաստվածության, բոլոր օղակների հրամանատարների փոխգործակցության և մասնագիտական որակների կատարելագործումը։

Հավաքների ավարտին մի շարք զինծառայողներ խրախուսվել են պատվոգրերով:

 

Լրահոս

Դիտել ավելին