Կարևոր իրադարձություններ

Երևանում դպրոցի բակում երեխաների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 12-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

28 Օգոստոս, 2020 20:35
Երևանում դպրոցի բակում երեխաների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ 12-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 26-ին ժամը 18։10-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 12-ամյա Նորայր Մ․-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Նորայր Մ․-ի և Երևանում գործող մեկ այլ դպրոցի 6-րդ դասարանի սովորող 12-ամյա Աշոտ Գ․-ի և 14-ամյա Ռուբեն Ս․-ի միջև Նար Դոսի անվան թիվ 14 դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս Նորայն Մ․-ին ձեռքերով ու ոտքերով հարվածել են։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին