Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք մեր զինծառայողն առևանգվել է կամ այլ պայմաններում է հայտնվել Ադրբեջանում՝ պետք է պարզենք․ Դավիթ Տոնոյանը՝ սպա Գուրգեն Ալավերդյանի մասին

28 Օգոստոս, 2020 18:27
Արդյո՞ք մեր զինծառայողն առևանգվել է կամ այլ պայմաններում է հայտնվել Ադրբեջանում՝ պետք է պարզենք․ Դավիթ Տոնոյանը՝ սպա Գուրգեն Ալավերդյանի մասին

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ հարցադրմանը, ասաց․ 

«Իրականացվում է ծառայողական քննություն, դրա արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել, նաև քրեական գործ է հարուցված կամ կհարուցվի առաջիկայում։ Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել է հակառակորդի կողմում: Արդյո՞ք մեր զինծառայողն առևանգվել է կամ այլ պայմաններում է հայտնվել այնտեղ՝ պետք է պարզենք: Դրանից կախված մենք տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք, չնայած, որ հիմա մեր պահանջն այն է, որ առնվազն Ադրբեջանում Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչությունն այցելի մեր զինծառայողին, որը, ըստ իմ տեղեկությունների, չի կատարվել»։

Պաշտպանության նախարարը նաև վստահություն հայտնեց, որ և՛ ԵԱՀԿ-ն, և՛ Միջազգային Կարմիր խաչը, ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք չեն խնայում, որպեսզի զինծառայողը վերադարձվի:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին