Կարևոր իրադարձություններ

Սխալ մոտեցման արդյունքում տեղի է ունեցել կենսաբազմազանության տեսակների դեգրադացիա, և նույնիսկ ոչնչացում. Ռոմանոս Պետրոսյան

28 Օգոստոս, 2020 18:05
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Սխալ մոտեցման արդյունքում տեղի է ունեցել կենսաբազմազանության տեսակների դեգրադացիա, և նույնիսկ ոչնչացում. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․ 

«Հայաստանի Կարմիր գիրքը վերջին անգամ թարմացվել է 2010 թվականին։ Նախորդ տարբերակը հրատարակվել էր դրանից 20 տարի առաջ՝ 1990-ին։

20 տարիների ընթացքում կենսաբազմազանության օգտագործումը հանրապետությունում հիմնականում ընթացել է առանց հաշվի առնելու կենսապաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Օգտագործման այսպիսի մոտեցման արդյունքում աստիճանաբար տեղի է ունեցել տեսակների դեգրադացիա, և նույնիսկ ոչնչացում, որն էլ բերել է կենսաբազմազանության ընդհանուր աղքատացման։

Մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունն անգնահատելի արժեք է, որի պահպանության համար միջոցներ չի խնայում ինչպես պետությունը, այնպես էլ միջազգային գործընկերները, քանի որ Հայաստանի տարածքը Եվրոպայի կենսաբազմազանության վերականգնման կարևորագույն օղակ է։

Հայաստանը գտնվում է աշխարհի կենսաբազմազանության 200 թեժ կետերի առաջին քսանյակում. մեր երկրի 1կմ քառակուսու վրա կա 107 տեսակ։

Մեր երկրում ներկայացված է Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը, իսկ տասնյակ կենդանատեսակներ համարվում են Հայաստանի էնդեմիկներ։

Սիրելի՛ հայրենակիցներ, որևէ դեպքում մի՛ վնասեք շրջակա միջավայրի կենսաբազմազանությունն ու դրանով՝ մի՛ խաթարեք բնական միջավայրի ներդաշնակ ու անխաթար համակեցությունն ու զարգացումը մեր կողքին։

Պահպանե՛ք բնությունը և ապրե՛ք բնության հետ ներդաշնակ»:

 

Լրահոս

Դիտել ավելին