Կարևոր իրադարձություններ

Մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում

28 Օգոստոս, 2020 15:25
Մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի և Տավուշի մարզային վարչությունների ու Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին, ժամը 03.50-ին, Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի քոթեջում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Արթուր Բ.-ն, որը 2016 թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը), 104-րդ (Սպանությունը), 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 
 

Լրահոս

Դիտել ավելին