Կարևոր իրադարձություններ

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

28 Օգոստոս, 2020 15:35
Լուկաշենկոն հայտարարել է,  որ Բելառուսը առաջինը կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

 

Բելառուսը առաջինը կլինի այն երկրների շարքում, ով կստանա կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութ: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 28–ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Նախագահ Պուտինը ինձ խոստացավ, որ Բելառուսը կլինի առաջինը», - ասել է Բելառուսի ղեկավարը, գրում է "БелТА"–ն։

«Բելառուսը խոստովանում է, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը առաջատար են աշխարհում պատվաստանյութերի ստեղծման հարցում, և կցանկանային ապագայում օգտագործել ոչ միայն ռուսական պատվաստանյութերը»,– ասել է Բելառուսի նախագահը:

Նա ընդգծել է, որ պատվաստանյութ ստեղծելու հարցում վստահում է Ռուսաստանին:

«Ինչու եմ ես նրան (Ռուսաստանի նախագահին - խմբ․) հավատում․ նա այս պատվաստանյութը փորձարկել է իր ընտանիքի վրա: Հետևաբար, մենք պայմանավորվեցինք, որ դրանք ձեռք կբերենք:  Շատ հայտնի օլիգարխներ ստացել են այս պատվաստանյութը», - հավելել է Լուկաշենկոն։

 

Լրահոս

Դիտել ավելին