Կարևոր իրադարձություններ

Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել նախագահական ընտրություններում

28 Օգոստոս, 2020 15:03
Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից որպես 2020 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու: Ելույթ ունենալով Սպիտակ տանը, Թրամփը  շնորհակալություն է հայտնել համակուսակիցներին վստահության համար, ինչպես նաև ընդունել է նրանց առաջարկը՝ նոյեմբերյան ընտրություններում առաջադրվելու համար:

Թրամփը հայտարարել է, որ սպասվող ընտրությունները Միացյալ Նահանգների պատմության մեջ դառնալու են ամենակարևորը:

«Չնայած բավական մեծ երկիր լինելուն,  այն ամենը, ինչին հասել ենք մինչ այսօր, այժմ վտանգի տակ է: Սրանք ամենակարևոր ընտրություններն են մեր երկրի պատմության մեջ», - ասել է Թրամփը:

«Նախկինում երբեք ընտրողները չեն հանդիպել ավելի հստակ ընտրության կուսակցությունների միջև ՝ երկու տեսլական, երկու փիլիսոփայություն, երկու օրակարգ: Այս ընտրությունները կորոշեն ՝ մենք պահո՞ւմ ենք «Ամերիկյան երազանքը», թե՞ թույլ կտանք, որ սոցիալիստական օրակարգը ոչնչացնի մեր նվիրական երազանքն ու ճակատագիրը: Այս ընտրությունները կորոշեն ՝ մենք պաշտպանում ենք ամերիկյան կենսակերպը, թե՞ արմատական շարժումը թույլ կտա այն ամբողջովին ոչնչացնել: Դա տեղի չի ունենա » - նշել է Թրամփը:

 

Լրահոս

Դիտել ավելին