Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն կոչ է անում ազատ արձակել Մինսկում ձերբակալված լրագրողներին

28 Օգոստոս, 2020 13:45
ԵՄ-ն կոչ է անում ազատ արձակել Մինսկում ձերբակալված լրագրողներին
 

Եվրամիությունն ակնկալում է, որ Բելառուսի իշխանությունները անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն ձերբակալված լրագրողներին, Twitter-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն:

«Բելառուս. ԵՄ-ն ակնկալում է, որ իշխանությունները անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն ձերբակալված լրագրողներին, ինչպես նաև բոլոր խաղաղ ցուցարարներին: Թող լրատվամիջոցներն առանց վախեցնելու կատարեն իրենց գործը: Ազատ մամուլը կարևոր նշանակություն ունի այն ժողովրդավարության համար, որը պահանջում է Բելառուսի ժողովուրդը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսի հանրապետությունում անցկացվել էին պետության ղեկավարի ընտրություններ: Ըստ ԿԸՀ-ի ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,1%-ը, որին հաջորդում է Սվետլանա Տիխանովսկայան ՝ 10,12%: Ընդդիմությունը չճանաչեց այս արդյունքները, և երկրում սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք շարունակվում են մինչ օրս:

Ըստ ՆԳՆ-ի ՝ ցույցերի ընթացքում ավելի քան 6,7 հազար մարդ է բերման ենթարկվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, նրանց թվում ՝ առնվազն 120 ուժային: Առողջապահության նախարարությունը հաղորդել է երեք մահվան մասին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին