Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան դադարեցրել է բոլոր շփումները Բելառուսի հետ

28 Օգոստոս, 2020 13:20
Ուկրաինան դադարեցրել է բոլոր շփումները Բելառուսի հետ

Ուկրաինան դադարեցրել է Բելառուսի հետ երկխոսությունը, «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:

«Ես այդ մասին կարող եմ ձեզ պաշտոնապես տեղեկացնել: Եվ մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը: Եվ միայն այն ժամանակ, երբ համոզվենք, որ այդ շփումները չեն բերի հեղինակության, բարոյական, էթիկական կորուստների Ուկրաինայի համար, այդ շփումները կվերականգնվեն»,- ասել է նա:

Դիվանագիտական ​​դեպարտամենտի ղեկավարը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին վերջին անգամ հանրապետության ղեկավարի ընտրություններից առաջ է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

«Նախագահների միջեւ այժմ շփումներ չկան և չեն նախատեսվում», - ասել է Կուլեբան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին