Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում գանձագողության նպատակով 3 դամբարան են քանդել եւ թալանել. ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն»

28 Օգոստոս, 2020 12:05
Գեղարքունիքում գանձագողության նպատակով 3 դամբարան են քանդել եւ թալանել. ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն»

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում 3 դամբարան են քանդել եւ թալանել։ 

«Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, համայնքից մոտ 2 կմ դեպի արեւմուտք գտնվող «Դամբարանադաշտ մ.թ.ա. 2-1 հազարամյակ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի երեք դամբարան անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են եւ թալանել:

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժին»,-ասված է հրապարակման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին