Կարևոր իրադարձություններ

Վարչապետը կպարգևատրի Տավուշյան մարտերի ակտիվ զինծառայողներին, ավելի քան՝ 70 զինծառայողի

28 Օգոստոս, 2020 11:22
Վարչապետը կպարգևատրի Տավուշյան մարտերի ակտիվ զինծառայողներին, ավելի քան՝ 70 զինծառայողի

Oգոստոսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարների պարգևատրման արարողությունը։ Պարգևները զինծառայողներին կհանձնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետի միջնորդությամբ և Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգևատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։ 

Ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր բոլորի առողջությունը պահպանելու կարևորությունից՝ միջոցառումը կանցկացվի առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության։ 

Հայտնում ենք, որ պարգևատրման ամբողջ արարողությունն ուղիղ եթերում՝ բաց կապուղով, կհեռարձակի Առաջին ալիքը։ Միջոցառումը կհեռարձակվի նաև ՀՀ Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով,  վարչապետի և Կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջերով: 

 

Լրահոս

Դիտել ավելին