Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560,5
    570,5

  • RUB

    6,15
    6,4

Կարևոր իրադարձություններ

«Հաղթանակ» կամրջից նետվել սպառնացող քաղաքացին տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:

28 Օգոստոս, 2020 10:00
«Հաղթանակ» կամրջից նետվել սպառնացող քաղաքացին տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:

Օգոստոսի 28-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները՝ քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ, կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Վերջինս տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին