Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Պետությունից ավելի կարևոր. Ուշագրավ կետ Պետական գույքի կառավարման ծրագրում. «Ժամանակ»

28 Օգոստոս, 2020 09:42
Պետությունից ավելի կարևոր. Ուշագրավ կետ Պետական գույքի կառավարման ծրագրում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Կառավարությունը ներկայացրել է Պետական գույքի կառավարման 2021-2023թթ. ծրագիրը, որը ընդհանուր բնույթի դատողություններից կազմված փաստաթուղթ է: 

Հետաքրքիրն այն է, որ ծրագրում կա այսպիսի կետ. «Պետական կարիքները բավարարող գույքը հիմնականում ենթակա չէ մասնավորեցման»: Սա նշանակում է, որ նույնիսկ պետական կարիքների բավարարմանը ծառայող գույքը կարող է սեփականաշնորհվել:

Այսպիսի քաղաքականության արդյունքում է, որ այսօր պետական շատ հաստատություններ գործում են մասնավորից վարձակալած տարածքներում, և պետական բյուջեից վճարվում են հսկայական գումարներ, թեև այդ տարածքները նախկինում եղել են պետական, բայց սեփականաշնորհվել են»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին