Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Նախկինների սխալների համար կառավարությունը շարունակում է գումարներ փոխհատուցել․ ՄԻԵԴ վճիռներ` ընդդեմ Հայաստանի․ «Ժողովուրդ»

28 Օգոստոս, 2020 08:30
Նախկինների սխալների համար կառավարությունը շարունակում է գումարներ փոխհատուցել․ ՄԻԵԴ վճիռներ` ընդդեմ Հայաստանի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը ««Օլիմպ» արտադրական կոոպերատիվը՝ ընդդեմ Հայաստանի» գործի մասին է, եւ հրապարակված վճռի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում վճարել 2,400 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Սակայն սա միակ վճիռը չէ. արդեն «Անահիտ Մկրտչյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը պետք է վճարի 26 հազար եվրոյին համարժեք դրամ:

Նշենք, որ 2001 թվականի հոկտեմբերի 30-ին Անահիտ Մկրտչյանի որդին մահացել է իր գումարտակի հրամանատարի գրասենյակում գլխին ստացված հրազենային վնասվածքից: Միջադեպի պաշտոնական բացատրության համաձայն՝ մեկ այլ զորակոչիկ պատահաբար կրակել է Անահիտ Մկրտչանի որդու վրա: Սակայն սպանության մեջ Մկրտչյանը կասկածում է հրամանատարին, որը, ըստ նրա, ծաղրի է ենթարկել իր որդուն եւ գումար շորթել նրանից: Մեկ շաբաթ անց զորակոչիկներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով անփութությամբ սպանության համար: ՄԻԵԴ-ը գործում արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) խախտում։ Եվ հերթական անգամ նախկինների սխալների համար գումարներ է տալիս այս կառավարությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին