Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլիին սահմանին սպասում է ձերբակալման գործընթաց և, իհարկե, վրացական բանտ․ Վրաստանի արդարադատության նախարար

28 Օգոստոս, 2020 00:30
Սաակաշվիլիին սահմանին սպասում է ձերբակալման գործընթաց և, իհարկե, վրացական բանտ․ Վրաստանի արդարադատության նախարար

Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է հղել, որում շնորհակալություն է հայտնել Ուկրաինային՝ «իր երկրորդ տանը»՝ նշելով, որ այժմ վերադառնում է հայրենիք՝ Վրաստան: Սակայն Վրաստանում նրա վերադառնալու լուրը միանշանակ չի ընդունվել:

Այս հայտարարությանն արձագանքել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին․

«Մենք, իհարկե, ողջունում ենք, եթե նա ուժ կգտնի ու կվերադառնա Վրաստան: Նրան, անկասկած, սահմանին սպասում է ձերբակալման գործընթաց և, իհարկե, վրացական բանտ:

Նա գտնվում է հետախուզման մեջ, և մի քանի դատական ատյանների որոշումները մտել են ուժի մեջ: Դատավճիռները նա կարող է վերանայել, երբ գտնվի վրացական բանտում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին