Կարևոր իրադարձություններ

Մեր թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի ջուրը մեր տնտեսության և անվտանգության երաշխիք դարձնելն է, ոչ թե Ադրբեջան ուղարկելը․ Հայկ Չոբանյան

27 Օգոստոս, 2020 23:50
Հեղինակ՝ Հայկ Չոբանյան
Մեր թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի ջուրը մեր տնտեսության և անվտանգության երաշխիք դարձնելն է, ոչ թե Ադրբեջան ուղարկելը․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի բարեկամներ

Վճարվող յուրաքանչյուր լումա Հայաստանի և հայ ժողովրդի հաղթական շղթայի մի օղակ է։ Մեր թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի ջուրը մեր տնտեսության և անվտանգության երաշխիք դարձնելն է, ոչ թե Ադրբեջան ուղարկելը։

Ուրախ եմ տեղեկացնելու, որ վերջին մեկ ամսում հավաքված գումարների շնորհիվ արդեն մի շարք նմանատիպ ծրագրեր են իրականացվում սահմանամերձ համայնքներում, շնորհակալություն Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ին, Հովնանյան հիմնադրամին, Կլոր սեղան բարեգործական հիմնադրամին, Lilia Chakarian-ին, Anya A. Turcotte-ին և բոլոր դրամատուներին՝ նվիրումի և վստահության համար։

Մենք գույքագրել ենք ընդամենը 64 ռազմավարական ծրագրեր, յուրաքանչյուրը 20.000-300.000 դոլար, ընդամնեը 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, որոնց իրականացումը հնարավորություն կտա Տավուշի գյուղերին ապահովել ամսական առնվազն 15 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ եկամուտ և մեր ջուրը պահել Հայաստանում։

Խնդրում եմ փոխանցեք այս կոչը Ձեր ընկերներին և բարեկամներին։

Եկեք միասին հզորացնենք մեր երկիրն ու ժողովրդին»։

 

Լրահոս

Դիտել ավելին