Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում 5 անչափահաս երեխաների մորը հայտնաբերել են կախված

27 Օգոստոս, 2020 20:26
Սյունիքի մարզում 5 անչափահաս երեխաների մորը հայտնաբերել են կախված

Ժամեր առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա 5 օր առաջ ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 34-ամյա Արմինե Մ-ն էր։ Փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ նա խնամքին ուներ 5 անչափահաս երեխա։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին