Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում

27 Օգոստոս, 2020 20:13
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտության կողմ է հանդիսանում

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ուղիղ եթերում պատասխանել է հաղորդավարի հարցերին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիայի ունեցած դերակատարման մասին իր մտքերն արտահայտող Աքարը, ի թիվս բազմաթիվ այլ խնդրների, ևս մեկ անգամ անդրադարձել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հուլիսին տեղի ունեցած բախումների համատեքստում։

Թուրքիայի Պաշտպանության նախարարը դարձյալ կրկնել է «Ադրբեջանիեղբայր պետություն լինելու, երկու պետություն մի ազգ» լինելու մասին հայտնի թեզերը։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ համատեղ զորավարժություններով իրենք ցույց են տալիս, որ Ադրբեջանի կողքին են։

Մանրամասները՝ սկզբնաղղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին