Կարևոր իրադարձություններ

Փրկարարները ոտքը վնասած 50-ամյա կնոջը ցուցաբերել են համապատասխան օգնություն

27 Օգոստոս, 2020 19:22
Փրկարարները ոտքը վնասած 50-ամյա կնոջը ցուցաբերել են համապատասխան օգնություն

Օգոստոսի 27-ին, ժամը 13:17-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղի մոտակայքում գտնվող «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարների և շտապօգնության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքացի Կարինե Հ․-ին (ծնված 1970 թ․) ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին