Կարևոր իրադարձություններ

Նավալնիի հիվանդության բացահայտման գործով նախաքննություն է սկսվել

27 Օգոստոս, 2020 19:10
Նավալնիի հիվանդության բացահայտման գործով նախաքննություն է սկսվել

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիվանդության հանգամանքները պարզելու նպատակով նախաքննություն է սկսվել։ Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը:

Հիշեցնենք, որ  քաղաքական գործիչը օգոստոսի 20-ից գտնվում է կոմայի մեջ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում: Այն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։ 2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։

Ռուսաստանից Գերմանիա տեղափոխված 44-ամյա ընդդիմադիր գործիչն այժմ բուժում է ստանում Բեռլինի հիվանդանոցում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին