Կարևոր իրադարձություններ

Հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում գանձագողության դեպք է կանխվել (լուսանկարներ)

27 Օգոստոս, 2020 18:14
Հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում գանձագողության դեպք է կանխվել (լուսանկարներ)

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը այսօր հուշարձանի տարածք հերթական շրջայցի ժամանակ կանխել է գանձախուզության ու գանձագողության հերթական դեպքը։ Այս մասին տեղեկանում ենք «ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ»-ի տարածած հաղորդագրությունից։ 

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, люди занимаются спортом, гора, на улице и природа

Նշվում է, որ Մ/Ծ պետը Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության /մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ. թվագրվող/ հուշարձանի տարածքում նկատել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և մոտենալով հուշարձանին տեսել է, որ մի տղամարդ մետաղորսիչով փորում է միջնաբերդի ներսում։ Երկրորդ անձնավորությունը «որոնողական» աշխատանք է իրականացրել քիչ հեռու։ Մանուկ Մանուկյանը ներկայացել է և պահանջել դադարեցնել՝ միաժամանակ տեղեկացրել, որ քաղաքացիների արարքը քրեորեն պատժելի է։

На изображении может находиться: гора, небо, автомобиль, на улице и природа

ՊՄՊ մարզային ծառայության պետն ահազանգել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Արագածոտնի ոստիկանություն և ԱԱԾ։ Իրավապահները օպերատիվ են ահազանգել, գանձագողերն արդեն ոստիկանության բաժանմունքում են և բացատրություն են տալիս։

На изображении может находиться: автомобиль, небо и на улице

 

Լրահոս

Դիտել ավելին