Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ եւս երեք պատվաստանյութ գրանցման փուլում է

27 Օգոստոս, 2020 17:15
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ եւս երեք պատվաստանյութ գրանցման փուլում է

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ եւս երեք պատվաստանյութ գրանցման փուլում է: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է  առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Նշենք, որ ՌԴ-ն արդեն գրանցել է COVID-19 կանխարգելման դեղամիջոց: Այն մշակվել է Գամալեայի համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական ​​կենտրոնում` Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ միասին, որը գործընկերների հետ միասին չորս միլիարդ ռուբլի է ներդրել արտադրության մեջ: Պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Երկրորդ ռուսական պատվաստանյութը, որը մշակվում է Վեկտոր կենտրոնի կողմից, կհայտնվի սեպտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին