Կարևոր իրադարձություններ

«Աջարաբեթ․էյէմ» գրասենյակի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

27 Օգոստոս, 2020 16:19
«Աջարաբեթ․էյէմ» գրասենյակի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։ 

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

 

Լրահոս

Դիտել ավելին